Ում է զանգահարում և ում զանգերին է պատասխանում Մեծ Բրիտանիայի թագուհին
Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզաբեթ II-ն ունի Samsung բջջային հեռախոս՝ «հակահաքերային կոդավորմամբ», որը նախատեսված է Նորին մեծության և նրա ընտանիքի անդամների շփման համար։ Սակայն ոչ բոլոր հարազատների ու մտերիմների հեռախոսազանգերին է միապետն անմիջապես պատասխանում։ Այս մասին գրում է «5-tv.ru»-ն։
Թագավորական փորձագետ Ջոնաթան Սակերդոտիի խոսքով՝ Ելիզաբեթ Երկրորդին ընդամենը երկու բաժանորդ կարող է զանգահարել ցանկացած ժամանակ, և նա առավել հաճախ հենց այդ հեռախոսահամարներն է հավաքում:
Բջջային պաշտպանության հատուկ համակարգը, որը մշակվել է MI6-ի կողմից (Մեծ Բրիտանիայի ԱԳՆ գաղտնի հետախուզական ծառայություն), երաշխավորում է, որ ոչ ոք չի կոտրի թագուհու հեռախոսը, չի կարդա նրա հաղորդագրությունները և չի բացահայտի կոնտակտների ցուցակը:
Աղբյուրները պնդում են, որ դա աշխարհի ամենազարգացած սարքերից մեկն է։ Բայց դրա օգնությամբ Ելիզաբեթ II-ը հրթիռներ չի արձակում, այլ պարզապես զրուցում է հարազատների հետ։
«Երկու մարդ, որոնց նա հաճախ է զանգահարում, դա դուստրն է՝ արքայադուստր Աննան և նրա մենեջեր Ջոն Ուորենը», - Express-ը մեջբերում է Սակերդոտի խոսքերը։
Ուորենը թագուհու ընկերոջ՝ հանգուցյալ կոմս Կարնարվոնի փեսան է։ Փորձագետը նշել է, որ երբ վաղեմի ընկերոջ ժառանգը զանգում է թագուհուն, աշխարհի որ կետում էլ նա գտնվի, միշտ պատասխանում է հեռախոսազանգին:
Հարակից հրապարակումներ`
- 95-ամյա Ելիզաբեթ Երկրորդին նկատել են Jaguar-ի ղեկին
- ԶԼՄ-ները պատմել են, թե ինչու է Ելիզաբեթ 2րդ գիշերել հիվանդանոցում
- Ելիզաբեթ Երկրորդ թագուհին որոշել է հրաժարվել ալկոհոլից