«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 5 անդամ բացակայում էին 30-րդ նիստից
Այսօր ՀՀ նախագահի նստավայրում սկսեց աշխատանքները «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստը:
իստին ներկա չէին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը: Բացելով նիստը՝ հոգաբարձուների խորհրդի Նախագահ Արմեն Սարգսյանը խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել արցախյան պատերազմում զոհված զինծառայողների հիշատակը:
Նախագահը հայտնեց, որ հոգաբարձուների խորհրդի 30 անդամներից նիստին ներկա են 18-ը, հեռավար կարգով մասնակցում են 5 անդամ և հիմնադրամի տեղական մարմինների ատենապետերը, ինչպե նաև վերստուգիչ հանձնաժողովի անդամ Թեդի Թորոսյանը:
Նիստին ներկա էին նաև Վերստուգիչ հանձնաժողովի անդամ, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ու «Բեյքեր Թիլլի Արմենիա» աուդիտորական կազմակերպության ղեկավար Փառանձեմ Գևորգյանը:
Վերջինս զեկուցելու է «Մենք ենք մեր սահմանները» համազգային դրամահավաքի շրջանակներում նվիրաբերված 52.7 մլրդ դրամի նպատակային օգտագործման վերաբերյալ ուսումնասիրությունները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան