«Հրապարակ». Փաշինյանը ՍԴ-ում իրական ճգնաժամ ստեղծեց
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեկ տարուց ավելի Նիկոլ Փաշինյանը կենաց-մահու պայքար մղեց Սահմանադրական դատարանի դեմ՝ հորինած «ճգնաժամը» հաղթահարելու, իրականում՝ ՍԴ-ն նվաճելու համար, և հիմնականում հասավ ուզածին, այժմ ուժերի հարաբերակցությունը ՍԴ-ում 4/5 է, 4-ը՝ նախկին․ Հրայր Թովմասյան, Արևիկ Պետրոսյան, Աշոտ Խաչատրյան, Արայիկ Թունյան, որոնք հիմնականում օրենքին են ծառայում, և 5-ը՝ նորեր. Արման Դիլանյան, Երվանդ Խունդկարյան, Արթուր Վաղարշյան, Էդգար Շաթրյան, Վահե Գրիգորյան, որոնք հիմնականում իշխանությանն են ծառայում։
ՍԴ գործունեությանը հետևողներն ասում են, որ ՍԴ-ն այժմ հայտնվել է իրական ճգնաժամի մեջ և դադարել է կատարել օրենքով իրեն վերապահված դերը։ Բանն այն է, որ իշխանության համար «ճակատագրական» դիմումները քննելիս ՍԴ մեծամասնությունը հստակորեն փաշինյանական կամքն է կատարում, իսկ մյուս բոլոր դեպքերում կամայական որոշումներ են կայացվում, որոնցից դժվար է հասկանալ՝ որտեղ է սկսվում և որտեղ ավարտվում իրավունքը։ Բանն այն է, որ եթե 9 դատավորից մեկը բացակայում է նիստից, և ձայները բաշխվում են 4/4-ի, ապա որոշում չի ընդունվում, և «ՍԴ-ի մասին» սահմանադրական օրենքով դիմումը համարվում է մերժված։
Այսինքն, բոլոր այն դեպքերում, երբ դիմումը մերժման ենթակա չէ՝ այն մերժելը կլիներ մեծ ապօրինություն, ՍԴ մեկ անդամի բացակայությամբ հավասար ձայներ են ապահովում և դիմումը դարձնում մերժված։ Ֆորմալ առումով մերժման որոշում չեն կայացնում, որ չասեն՝ ՍԴ-ն հակաիրավական մարմին է դարձել, բայց դե ֆակտո տուժում է արդարադատությունը։ Վերջին մի քանի ամսում երեք համանման դեպք է արձանագրվել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան