Նաիրա Կարապետյան. Տխուր է, որ մենք այդպես էլ չսովորեցինք չխաբվել և օրակարգ շեղող խայծ կուլ չտալ…
ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը գրում է.
«Երբ հասարակությունը միայն «վերնագիր է կարդում»…
Երեկ տեղի ունեցած հանդիպումների և դրանց հաջորդած ստորագրված հայտարարության վերաբերյալ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ և ԽՈՐՔԱՅԻՆ քննարկումների և վերլուծությունների փոխարեն կրկին տարածվեց ուշադրություն շեղող և կեղծ օրակարգ ձևավորող հերթական խայծը՝ մի լուսանկար՝ դեմքի ինչ-որ արտահայտությամբ:
Տխուր է, որ մենք այդպես էլ չսովորեցինք չխաբվել և օրակարգ շեղող խայծ կուլ չտալ…
«Հայացքագետներին» և «նկարավերլուծաբաններին» համար իմ կողմից իրենց հասկանալի տիրույթում մի քանի նկար եմ տեղադրում, որ հասկանան «պատասխան պահանջող հայացք» իրենց թեզի սնանկությունը…
Հ.Գ. Հանդիպումներին և հայտարարությանը կանդրադառնամ քիչ անց»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան