Քաղաքագետ. Ադրբեջանցի «ծռերը» կարծում են՝ մեծ եղբորը կարող են փոխարինել Իսրայելը, Բրիտանիան ու Պակիստանը
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Ադրբեջանի սոցկայքերում Թուրքիայի դեպքերի կապակցությամբ անհանգստություն կա: Մտահոգված են, որ եթե Թուրքիայում տնտեսական ճգնաժամը ուժեղանա ու վերածվի քաղաքական ճգնաժամի, ապա իրենք, թեկուզ առժամանակ, կմնան առանց թուրքկական տանիքի՝ առանց մեծ եղբոր:
Սակայն սոցկայքերի ադրբեջանցի «ծռերը» կարծում են, որ մեծ եղբորը կարող են փոխարինել Իսրայելը, Բրիտանիան ու Պակիստանը: Հովանավոր ունենալու սինդրոմը, որը պետք է լուծի իրենց հարցերը, Ադրբեջանում նույնպես լայն տարածում ունի ու դա լավ է, թող իրենք էլ իրենց համար մի որևէ «Սևրի պայմանագրի» առասպել ստեղծեն ու դրանով ապրեն:
Պակիստանի մասով չեմ կարող կարծիք հայտնել, սակայն Իսրայելի ու Բրիտանիայի համար Ադրբեջանը հետաքրքիր է միայն որպես օգտագործվելիք մատերիալ ու նման բարեկամներ ունենալու պարագայում թշնամիների կարիք չկա:
Պարզ է, որ Ադրբեջանն իրենց պետք է որպես գործիք հարևանների հետ կոնֆլիկտների մեջ մտնելու ու իրենց, ոչ թե Ադրբեջանի, խնդիրները լուծելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում ձերբակալել են «Քրդստանի բանվորական կուսակցության» հետ կապ ունեցող 17 մարդու
- Զախարովա. Հայաստանը խնդրել է Ռուսաստանի միջնորդությունը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար
- Լիրայի արժեզրկումից հետո Թուրքիայում հակաիշխանական ակցիաներ են սկսվել
- Apple-ը դադարեցնում է իր վաճառքը Թուրքիայում
- Թուրքիայում ձևավորված «ճնշող մթնոլորտը» ուղեղների արտահոսքի պատճառ է դառնում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան