ԱՄՆ-ում 110 տարի առաջ վերցված գիրքը վերադարձրել են գրադարան
110 տարի առաջ վերցված գիրքը վերադարձվել է Այդահո նահանգի Բոյս հանրային գրադարան (ԱՄՆ): Այս մասին գրում է «moya-planeta»-ն։
Քեյթ Ուիգենի «Ռեբեկայի նոր տարեգրությունները», որը տրվել է իր առաջին ընթերցողին 1910 թվականին, վերջերս է վերադարձվել: Գիրքը վերցնելու և ուշ վերադարձնելու դեպքում, ընթերցողը պետք է տուգանվեր երկու ցենտով՝ յուրաքանչյուր օրվա համար, այսինքն՝ այժմ նա պետք է վճարեր 803 դոլար։
Փառք Աստծո, Boise հանրային գրադարաններն այլևս գումար չեն վերցնում ուշացման համար», - ասվում է հաստատության ֆեյսբուքյան էջում հրապարակված գրառման մեջ։
Գրադարանը հայտնել է, որ այժմ ընթերցողներին հիշեցումներ է ուղարկում գրքերը վերադարձնելու համար։ Եթե գիրքը չվերադարձվի, ապա այն չի կարողանա վերցնել մեկ ուրիշը։