«Առաջարկում եմ Ալենին էտ մեքենայով գա գյուղեր, տեսնի դպրոցների զուգարանները»
«Մաթեմատիկ» ՀԿ հիմնադիր Տիգրան Առուշանյանը գրում է.
«Լռելն անհնար է ուղղակի։Ես ստպիված եմ հրապարակել այս կարճ պատմությունը, որը երկու նպատակ ունի՝ պատասխանել մարդկանց հարցին կամ կարծիքին, ովքեր մտածում են՝ «տենաս ինչքան փողա աշխատում էս ՀԿ-ով» և արձագանքել Alen Simonyan -ի 200.000 դոլլարանոց ծառայողական մեքենայի ձեռքբերման որոշմանը։
Ես մաթեմատիկայի ուսուցիչ եմ , պատերազմից հետո նախաձեռնել եմ Մաթեմիկ կրթական ՀԿ-ն , որի նպատակն է զարգացնել մաթեմատիկա առարկան գյուղաբնակ երեխաների շրջանակներում և ոչ միայն։
Սա իմ երկրորդ մեքենան է՝ ավելի շուտ սա հորս մեքենան է, որի շուկայական արժեքը մոտ 6500 ԱՄՆ դոլլար է։Պատերազմից հետո այս մեքենան վաճառեցինք պատերազմում վիրավորված մի անուշ տղայի վրա 5000 դոլլարով։ Հայրս ասեց՝ էտ գումարը բանկ գցիր, որ հետո ավելացնենք մեկ այլ մեքենա գնենք (ամենագնաց է սիրում)։
Գումարը բանկումա ,հիմա ծնողներս անակնկալի կգան, բայց կեսն արդեն չկա՝ ծախսել եմ։ Չեմ կերել, չեմ խմել՝ ծախսել եմ էրեխեքի կրթության վրա՝ ինձ անծանոթ մարդկանց էրեխեքի կրթության վրա։ Սրա մասին գիտեր միայն կինս, հիմա իմացան բոլորը։ Մտածում էի ծնողներիս համար փակեմ պոստը, բայց ես գիտեմ, որ իրանք հպարտանում են իմ տեսակով ու չեն նեղվի։
Հիմա առաջարկում եմ Ալենին էտ մեքենայով գա գյուղեր ու ես տանեմ իրան մեր գյուղերի տեսարժան վայրերը՝ դպրոցների զուգարանները, որ տեսնի թե ինչ զուգարաններից են օգտվում մեր երեխաները։ Գիտե՞ք , որ դպրոցներ կան , որոնց զուգարանները դրսում են՝ դրսում , մեծ ծակով, որտեղ կարող է երեխա ընկնել նույնիսկ։
Սիրելի հայեր, Մաթեմիկի շրջանակներում ահռելի աշխատանք ենք տարել ու այսօր կանգնած ենք փակման շեմին, բայց ունենք լիքը հզոր ծրագրեր, մի հիասթափվեք, աջակցեք ոչ ֆորմալ կրթությանը Հայաստանում և Արցախում։ Կրթության մեջ ներդրումը սուրբ գործ է, իսկ օրվա իշխանությունը շարունակում է լցնել ժողովրդի համբերության բաժակը։
Հ.Գ. Մենք ժամանակ չունենք , որ սպասենք մինչև մեր երկորում լինի լավ իշխանություն, մենք պետք է ամեն օր աշխատենք մեր երեխաների վրա՝ ամեն օր»։
Հարակից հրապարակումներ`
- 90 մլն դրամ Ալեն Սիմոնյանին՝ անհետաձգելի ընթացակարգով մեկ անձից BMW 750Li ծառայողական մեքենա գնելու համար
- «Ժողովուրդ». ԱԺ նախագահի համար ծառայողական նոր մեքենա ձեռք կբերվի
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան