ԲԴԽ-ն բավարարեց դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթներից մեկը
Բարձրագույն դատական խորհուրդը մերժեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը։
ԲԴԽ որոշումը ընթերցեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը:
Դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել դեռևս 1.5 տարի առաջ ընդդատության խախտման պատճառաբանությամբ դատարան ներկայացված հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում կայացնելու համար։
ԲԴԽ-ն բավարարեց Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ արդարադատության նախարարի ներկայացրած մեկ այլ միջնորդություն:
«Բարձրագույն դատախան խորհուրդը որոշեց՝ արդարադատության նախարարի միջնորդությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ բավարարել, Զարուհի Նախշքարյանին հայտարարել խիստ նկատողություն»,- որոշումն ընթերցեց Գագիկ Ջհանգիրյանը:
ԲԴԽ անդամներ Մխիթարյանն ու Չիչոյանը դեմ են քվեարկել այս որոշմանը, իսկ Մակյանն ու Մխիթարյանը հատուկ կարծիք են ունեցել։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել՝ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի գործով ինքնաբացարկ չհայտնելու համար։ ՀՀ արդարադատության նախարարությունը վարույթը հարուցել էր՝ Փաշինյանների փաստաբան Գևորգ Գյոզալյանի ներկայացրած հաղորդման հիման վրա։
Հարակից հրապարակումներ`
- Զարուհի Նախշքարյանի գործի վարույթը կարճելու վերաբերյալ միջնորդությունը մերժվեց
- ԲԴԽ-ում Զարուհի Նախշքարյանի գործով դատական նիստը հետաձգվել է
- ԲԴԽ անդամներից Ստեփան Միքայելյանը չի մասնակցի Զարուհի Նախշքարյանի վերաբերյալ վարույթի քննությանը
- Դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթը կարճելու միջնորդություն է ներկայացվել. ԲԴԽ