Նիկո՛լ, ժողովուրդը քեզ մանդատ է տվել, որ դու իր հերն անիծե՞ս. Գևորգ Պետրոսյան
«Ստի հերն անիծեմ, թե քեզ մանդատ են տվել, որ Հայաստանի ժողովրդին բոմժ սարքես, հայրենիքը վաճառես»,-հայտարարեց ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսում, և հավելեց. «Նիկո՛լ, ժողովուրդը քեզ մանդատ է տվել, որ դու իր հերն անիծե՞ս, ժողովուրդը քեզ մանդատ է տվել, որ դու առնվազը բարեկեցիկ կյանք ապահովես իր համար»:
Նա նկատեց, որ Փաշինյանը իրավունք չունի խոսել մանդատի ուժի մասին, երբ երկիրը վերածել է դժոխքի, և հավելեց, որ Հայաստանի կործամնամ մանդտ ոչ մեկը Փաշինյանին չի տվել՝ եթե թուրքի լրտես չեն:
«Նիկոլը ժողովրդին տարանջատում է, այն հատվածը, որն իրեն ընդունում է՝ ժողովուրդ է, իսկ այն հատվածը, որը չի կիսում իր քաղաքականությունը՝ ժողովրուրդ չէ»,-ասաց Պետրոսյանը՝ անդրադառնալով Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին կալանքի տակ պահելու որոշմանը և քաղաքացիներին կոչ արեց մասնակցելու այսօր Գորիսում տեղի ունենալիք այդ գործով դատական նսիտին:
Բանախոսը նկատեց, որ Առուշ Առուշանյանին ընտրել է ժողովուրդը, բայց Նիկոլ Փաշինյանը նրան պահում է կալանքի տակ՝ լավ իմանալով, որ նա հանցագործ չէ:
Ամդրադառնալով Ալիևին զսպելու համար միջազգային հանրությանը Նիկոլ Փաշինյանի վերջին դիմումին՝ Պետորսյանը շեշտեց, որ Հայաստանում բռնապետություն է և այդ պայմաններում ինչպե՞ս կարող է միջազգային հանրությունը ճնշում գործադրել Ալիևի վրա, երբ տեսնում է թե ինչպես միայնակ ցուցարարին տաս ոստիկան են բերման ենթարկում:
Ըստ բանախոսի՝ միջազգային կառույցները տեսնում են, որ մեր երկիրը դարձրել են բռնապետության՝ ոչ թե հանում ինքնիշխանության, այլ հանում Փաշինյանի իշխանությունը մեկ օր ավել պահելու:
Ըստ Գևորգ Պետրոսյանի՝ ի տարբերություն արտաքին քաղաքականության ոլորտում նախկին իշխանությունների որդեգրած «և-և» բանաձևին՝ Նիկոլ Փաշինյանը չի կարողնում որևէ քաղաքականություն տանել՝ մի կողմից երվորպայի հետ հարաբերություններ չի կարողանում հաստատլ, մյուս կողմից էլ պատգամավորների միջոցով Ռուսաստանի դեմ է հանդես գալիս:
Բանախոսի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը պետք է ուսուցիչների աշխատավարձը ոչ թե մի քանի հազարով բարձրացներ, այլ ամենաքիչը 100 հազար դրամի պետք է հասցներ Ալեն Սիմոնյանի 90 մլն դրամանոց մեքենային հաշվին:
Նա ահիշեց, որ ՔՊ-ն երբ իշխանության էր գալիս, վստահեցնում էր, որ հեծանիվներով և տրանսպորտով են աշխատանքի գնալու:
Պետրոսյանը հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է երազի, որ դատվի, քանի որ այդ դեպքում կհայտնվի քրեակատարողակն հիմնարկում և կապահովի իր անվտանգություը, իսկ եթե չդատվի՝ ինքնադատաստանի զոհ է լինելու:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան