Հայկ Մարությանը մեկնել է Սանկտ Պետերբուրգ
Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի հրավերով նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Երևանի պատվիրակությունը՝ Հայկ Մարությանի գլխավորությամբ, պաշտոնական այցով կլինի ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում:
Քաղաքապետարանի լրատվության վարչությունից հայտնում են, որ այցի շրջանակում Մարությանը հանդիպում կունենա Սանկտ Պետերբուրգի նահանգապետի հետ, երկու քաղաքների միջև կստորագրվի 2021-2025թթ. համագործակցության «ճանապարհային քարտեզ»:
Երևանյան պատվիրակության անդամները կայցելեն նաև Սանկտ Պետերբուրգի քաղաքային տնտեսության կառավարման մի շարք կառույցներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան