Մակրոնը կրկին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ վերապատվաստվել է կորոնավիրուսի դեմ:
«Վերապատվաստումն ու պատվաստումը գրիպի դեմ արվել են»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ իր թվիթերյան էջում գրել է ֆրանսիացի առաջնորդը:
Միևնույն ժամանակ վերջինս չի հայտնել, թե որ պատվաստանյութով է վերապատվաստվել: Մակրոնը «Քովիդ-19»-ի դեմ պատվաստվել էր մայիսի 31-ին: Այն ժամանակ ևս չէր նշվել, թե որ դեղամիջոցն է կիրառվել:
Մակրոնը մեկ դեղաչափ է ստացել, քանի որ կորոնավիրուսով հիվանդացել էր դեկտեմբերին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան