![](https://panorama.am/news_images/869/2605482_1/ha.thumb.jpg)
Մետաքսե Հակոբյան. Կհանդիպենք, եթե այդ կազմակերպությունները հրապարակեն ֆինանսական միջոցների մասին տեղեկություն
ԱՀ ԱԺ Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է.
«Գաղտնիք չէ, որ ԱՀ ԱԺ Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավորների համար հանդիպումներ անցկացնելը գործելաոճ է և ցանկացած առարկայական հանդիպման առաջարկ անպատասխան չի մնում:
Օրերս ԱՀ Աժ նախագահ Արթուր Թովմասյանը խորհրդարանի նիստերի դահլիճում հանդիպել է Արցախի որոշ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որտեղ քննարկվել է մեր խմբակցության հետ հանդիպման հարցը: Թերևս զարմանալի է, բայց հասկանալի, թե ինչու են այդ հասարարական կազմակերպությունները միջնորդավորված հանդիպում ցանկանում, այն պարագայում, երբ հանգիստ կարող են դիմել խմբակցությանը:
Այնուամենայնիվ, չտրվելով մանրամասներին, մեր խմբակցությունը հայտարարում է, որ այդ կազմակերպությունների հետ պատրաստ է հանդիպման, եթե տվյալ կազմակերպությունները կհրապարակեն իրենց գույքային և ֆինանսական միջոցների ծագման աղբյուրների մասին հստակ տեղեկություններ, քանզի քննարկման թեման, որը չգիտես ինչու խիստ վրդովվեցրել է այդ կազմակերպություններին, վերաբերվում է հենց այդ հանգամանքին:
Միևնույն ժամանակ, ցանկանում ենք նշել, որ ներկայումս նախապատրաստվում է և դրվելու է հանրային քննարկման հասարակական կազմակերպությունների ֆինանսական գործունեության և ֆինանսների ծագման աղբյուրների հսկողության մասին օրենքի նախագիծ և հուսով ենք տվյալ կազմակերպությունները ակտիվորեն կմասնակցեն հանրային քննարկումներին»։
Արցախի խորհրդարանի նախագահի՝ հասարակական կազմակերպությունների և հանրային գործիչների ներկայացուցիչների հետ հանդիպման պաշտոնական տեղեկատվությունը այստեղ։
Լրահոս
Տեսանյութեր
![ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում](https://panorama.am/video_images/19/54477_1/123.thumb.jpg)
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
![Փաշինյան. Մետրոպոլիտենը մեր աչքի առաջ մաշվում է](https://panorama.am/video_images/19/54516_1/f6790fbb5e11fa_6790fbb5e123a.jpg)
![Ինչու է Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել ԲԴԽ անդամի իր թեկածությունից](https://panorama.am/video_images/19/54493_1/f6790b020677f5_6790b02067837.jpg)