Նիդերլանդներում Օմիկրոնով վարակվել է 13 քաղաքացի
Նիդերլանդներում աֆրիկյան երկրներից ժամանած 13 քաղաքացիների մոտ ախտորոշվել է կորոնավիրուսի նոր շտամ, որը կոչվում է «օմիկրոն»։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Մինչ թռիչքների արգելումը, մի քանի չվերթերով երկիր է ժամանել ընդհանուր առմամբ 61 մարդ: Բոլորը մեկուսացվել և թեստավորվել են։
Միաժամանակ Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ մյուս թեստային նմուշների ուսումնասիրությունը շարունակվում է, հնարավոր է, որ ավելի շատ «օմիկրոնով» վարակվածներ հայտնաբերվեն։
COVID-19 շտամը, որը ԱՀԿ-ի կողմից կոչվել է «օմիկրոն», ի սկզբանե հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում: Մասնագետները կարծում են, որ այն կարող է վտանգ ներկայացնել, քանի որ այն շատ ավելի արագ է տարածվում, քան մյուս շտամները, որոնք գիտնականները հայտնաբերել են համաճարակի ժամանակ, և պարունակում է մեծ թվով մուտացիաներ։
Կորոնավիրուսային վարակի նոր շտամը հայտնաբերվել է, մասնավորապես, Ավստրալիայում, Գերմանիայում, Իտալիայում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան