Գործողությունների պլանն է փոխված. Սոֆյա Հովսեփյան
5165 շարժումը հայտարարել է փողոցային պայքարից և բողոքի ակցիաներից դուրս գալու մասին։ Հիշեցնենք, որ 5165 շարժումը «Ազատագրական շարժման» հետ մեկ շաբաթ Երևանում բողոքի ակցիաներ ու հանրահավաքներ էին կազմակերպում՝ մինչև նոյեմբերի 26-ը Սոչիում Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը պահանջելով հրապարակել այն փաստաթողթի տեսքը, որը պետք է ստորագրվի: Դրանից հետո մեկ այլ պահանջ էր դրվել. հրավիրած վերջին հանրահավաքում ազատագրական շարժման նախաձեռնող անդամ Արա Զոհրաբյանը հայտարարել է, որ պահանջում են Նիկոլ Փաշինյանի, Արմեն Սարգսյանի հրաժարականները։
««Ազատագրական շարժումը» կշարունակի իր գործունեությունը հանրահավաքների, խաղաղ անհնազանդության ակցիաների և այլ տարբերակով, ինչու ոչ նաև կլինեն հանդիպումներ, մարզային այցելություններ և այլ ակցիաներ»,- Panorama.am-ի hետ զրույցում ասաց շարժման անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
Նա հայտարարեց, որ այսօր 18:30-ին Հանրապետության հրապարակում հանրահավաք է անցկացվելու:
Ինչ վերաբերում է 5165 շարժման հայտարարությանը, նա նշեց, որ գործողությունների պլանն է փոխված, գործողությունների վերաբաշխում է տեղի ունեցել:
«5165 շարժումը հիմա պետք է ցանցային գործի հանդիպումների և պայմանավորվածությունների առումով:
Քանի որ նպատակը նույնն է, ակախ գործել չի ստացվում ոչ մի կերպ, վերջնարդյունքում համախմբում է լինելու, որպեսզի կարողանաս ճիշտ նպատակին հասնել»,- ասաց Ս. Հովսեփյանը:
Հարցին՝ համագործակցությունը շարունակվո՞ւմ է «5165 շարժման հետ», նա պատասխանեց. «Իհարկե»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին