Ադրբեջանի նոր ագրեսիայի հավանականությունը պահպանվում է. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Սոչիում կայացած հանդիպմանը հայտարարությունների ձևով արձանագրվեց, որ սովետական ժամանակաշրջանում եղել է ընդհանուր պետություն, իսկ սահմաններ չեն եղել։
Սա նշվում էր, որպեսզի ցույց տրվեր դելիմիտացիայի գործընթացի կարևորությունը, սակայն իրականում շատ ավելի վտանգավոր իրադրություն ստեղծեց։
Այսպիսի պատկերացումների պայմաններում, ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զորքերի ներխուժումը ոչ թե ագրեսիա, այլ զուտ սահմանային վեճ է դիտարկվում։
Ավելին, Ադրբեջանի նախագահն անընդհատ փորձում էր ՀՀ-ի դեմ ագրեսիան որպես չպլանավորված սահմանային միջադեպ ներկայացնել։
Այս հայտարարությունները ցույց են տալիս, որ առաջիկայում՝ անկախ նրանից, թե դելիմիտացիա կսկսի, թե սահմանները կապաշրջափակվեն, Ադրբեջանի նոր ագրեսիայի հավանականությունը պահպանվում է։
Ստացվում է, որ միջազգային ընկալումների առումով, լոկալ գործողությունները սահմանագծի տարբեր ուղղություններով «սահմանային վեճ» են որակվելու, իսկ դրա պատասխանատվությունը հավասարապես դրվելու է երկու կողմերի վրա։
Իսկ կարմիր գծերի հատումը նույն միջազգային հանրության համար կդիտվի այն ժամանակ, երբ ռազմական գործողությունները լայնամասշտաբ բնույթ կկրեն։
Այն էլ ոչ մեկ չգիտի, թե գործողությունների ինչպիսի մասշռաբը «լայնածավալ» կորակվի և ստեղծված իրադրության պայմաններում արտաքին խաղացողներն Ադրբեջանին զսպելու ինչ միջոցներ կձեռնարկեն։
Դեռ պետք է հասկանալ, իսկ արդյո՞ք նման դեպքում Ադրբեջանին «զսպելը» կբացառի Հայաստանի նոր կապիտուլյացիան»:
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը ԱԽ մշտական անդամներին պատմել է Ալիևի ու Փաշինյանի հետ հանդիպման արդյունքների մասին
- Անժելա Էլիբեգովա. Ինչ չկա փաստաթղթում
- Փաշինյան. Պարզվեց, մի քանի հարցերում մենք տարաձայնություններ չունենք, ինչպես թվում էր
- Ի՞նչ պայմանավորվեցին Սոչիում
- Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը տևել է երեք ժամ. Պեսկով
- Փաշինյան. Հայաստանը պատրաստ է սկսել սահմանագծման ու սահմանզատման գործընթաց
- Փաշինյանը՝ Սոչիում. Մեր գնահատականն այն է, որ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք
- Մեկնարկել են Պուտին-Փաշինյան-Ալիև բանակցությունները
- Պուտինն Ալիևի ու Փաշինյանի հետ բանակցություններից հետո ԱԽ նիստ կհրավիրի
- Պուտինը՝ Ալիևի հետ հանդիպմանը. Ցավոք սրտի, դեռ առանց զոհերի չի ստացվում
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում