Հայ բժիշկների վերապատրաստում կանցնեն Ֆրանսիայի Գյուստավ Ռուսի ուռուցքաբանական կենտրոնում
Առողջապահության նախարարության Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի (ի դեմս տնօրեն Նարեկ Մանուկյանի) և Գյուստավ Ռուսի ուռուցքաբանական կենտրոնի (ի դեմս տնօրեն, պրոֆեսոր Ֆաբրիս Բարլեզիի) միջև Փարիզում փոխըմբռման հուշագիր է ստորագրվել, որն ամուր հիմք է ապահովում ուռուցքաբանական հաստատությունների սերտ համագործակցության համար` որպես քույր կառույցների: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Գյուստավ Ռուսի ուռուցքաբանական կենտրոնը, որը միաժամանակ համալսարանական հիվանդանոց է, քաղցկեղի հետազոտման և այդ հիվանդության դեմ պայքարի առաջատար կենտրոնն է Եվրոպայում: 2020թ. Վարկանիշային տվյալների համաձայն` այն ընդգրկվել է աշխարհում ուռուցքաբանական կենտրոնների առաջատար հնգյակում։
Հուշագիրը նախատեսում է հայ բժիշկների կարճաժամկետ և միջնաժամկետ վերապատրաստում և փորձի փոխանակում Ֆրանսիայում, բարձր որակավորում ունեցող ֆրանսիացի մասնագետների պարբերական այցելություններ ՈւԱԿ, հազվադեպ հանդիպող ուռուցքների և բարդ դեպքերի համատեղ բուժում և վարում՝ պայմանավորված Հայաստանում համապատասխան ենթակառուցվածքների բացակայությամբ, ինչպես նաև փոխշահավետ գործընկերություն այլ ուղղություններով և ձևաչափերով: Արժևորելով ֆրանսիական գերազանցությունը քաղցկեղի դեմ պայքարի ոլորտում՝ ՈւԱԿ-ի որոշ ծառայություններ կվերագործարկվեն ֆրանսիական մոդելով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան