Թալիբները կանանց արգելել են աշխատել տղամարդկանց հետ նույն լրատվամիջոցներում
Աֆղանստանի Բադախշան նահանգի իշխանությունները, որոնք նշանակվել են «Թալիբան» արմատական շարժման կողմից, կին լրագրողներին արգելել են աշխատել նույն լրատվամիջոցում իրենց արական սեռի գործընկերների հետ։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը, վկայակոչելով Աֆղանստանի կոմիտեին։
Բադախշանում թալիբները «տղամարդկանց և կանանց հրամայել են չաշխատել նույն լրատվամիջոցում»: Բացի այդ, նահանգային իշխանություններն արգելել են կին լրագրողներին «գտնվել մարդաշատ վայրերում և այնտեղից ռեպորտաժներ անել»։
Ըստ թալիբների՝ կանայք կարող են վարել միայն կրոնական և կրթական հաղորդումներ կամ կարդալ նորություններ:
Հարակից հրապարակումներ`
- Աֆղանստանի Նանգարհար նահանգում ԻՊ-ի առնվազն 80 զինյալ հանձնվել է թալիբներին
- Թալիբները կսկսեն վճարել պետական ծառայողների վերջին երեք ամսվա աշխատավարձերը
- Թալիբների իշխանության գալուց հետո առաջին զբոսաշրջիկներն Աֆղանստան են այցելել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան