Ռուբլին կտրուկ թանկացել է դոլարի և եվրոյի նկատմամբ
Երկուշաբթի օրը ռուբլին սկսել է նկատելիորեն արժևորվել դոլարի և եվրոյի նկատմամբ՝ նավթի գների աճից հետո։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով մոսկովյան բորսայի տվյալներին։
Ամերիկյան արժույթն, ըստ հաշվարկների, Մոսկվայի ժամանակով 07:06-ին նվազել է 71 կոպեկով՝ հասնելով մինչև 74,9 ռուբլու, եվրոն՝ 1,03 ռուբլով (84,47 ռուբլի)։
Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսներն էլ աճել են 4,27%-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 74,65 դոլարի։
Ուրբաթ օրը ապրանքների գները նվազել են 11-13 տոկոսով՝ հասնելով սեպտեմբերից ի վեր ամենացածր մակարդակին։ Սա պայմանավորված է կորոնավիրուսի նոր «օմիկրոն» շտամի տարածմամբ, որը ԱՀԿ-ն որակել է որպես «անհանգստացնող»:
ԵՄ-ն սահմանափակումներ է մտցրել այն երկրներից մուտքի համար, որտեղ այն տարածվում է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան