Ինչո՞ւ են տուգանվում ԱՊՊԱ կատարած տրանսպորտային միջոցները
Բազմաթիվ են դեպքերը, երբ վարչական տույժի են ենթարկվել այն տրանսպորտային միջոցների սեփականատերերը, որոնք ԱՊՊԱ պայմանագիր կնքելուց հետո փոխարինել են տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերը, սակայն ԱՊՊԱ պայմանագրում այդ փոփոխությունը չեն կատարել։ Նման եզրակացության է եկել ոստիկանությունը՝ ուսումնասիրելով ավելի քան տասը օր գործող ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար 5000 (հինգ հազար) դրամի չափով տուգանք նախատեսող վարչական տույժ նշանակելու մասին որոշումները և դրանց վերաբերյալ ներկայացվող դիմումները։
«Չնայած համապատասխան հիմնավորումները ներկայացնելուց հետո նշված վարչական ակտերը բեկանվում են, սակայն ստեղծված իրավիճակում անհարմարություններից խուսափելու համար տրանսպորտային միջոցների սեփականատերերին հորդորում ենք տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերի փոխարինման դեպքում դիմել ապահովագրական ընկերություն՝ գործող ԱՊՊԱ պայմանագրում համապատասխան փոփոխություն կատարելու համար»,- նշում են ոստիկանությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին