Նոր Զելանդիայում պատգամավորը ծննդաբերական ցավերի ժամանակ հեծանվով է հիվանդանոց գնացել
Նոր Զելանդիայի խորհրդարանի պատգամավորը կիրակի երկունքի ցավերի ժամանակ հեծանիվով է հիվանդանոց գնացել. տեղ հասնելուց մեկ ժամ հետո նա ծննդաբերել է:
Ինչպես գրում է BBC-ն, խոսքը Ջուլի Անն Գենթերի մասին է:
«Ես, իրոք, չէի ծրագրում հեծանիվով գնալ ծննդաբերելու, բայց դա ի վերջո տեղի ունեցավ», - Facebook-ում պատմել է նորաթուխ մայրիկը:
Կանաչների կուսակցությունից 41-ամյա Գենթերը հեծանվային սպորտի հայտնի և անկեղծ պաշտպան է:
Նա ծննդաբերությունից հետո պատմել է, որ իր կծկումներն «այնքան էլ ուժեղ չէին», երբ ինքն ու իր ամուսինը որոշել են հեծանիվ վարել:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում