44-օրյա պատերազմում Օհանավանը 6 զոհ տվեց
Օհանավան գյուղում բացվել է 44-օրյա պատերազմում հանուն հայրենիքի զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթող։ 44-օրյա պատերազմում Օհանավանը 6 զոհ տվեց. Վախթանգ Կարապետյան, ոստիկանության զորքերի ծառայողներ Արտյոմ Բալայան, եղբայրներ Գևորգ և Կարապետ Մելքոնյաններ, եղբայրներ Սամվել և Տիգրան Մելքոնյաններ։
Ոստիկանության փոխանցմամբ, միջոցառմանը ներկա էին տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, ոստիկանության զորքերի զորամասի հրամանատարությունը, զոհվածների հարազատները։
Տեր Արամ քահանա Ասատրյանի ձեռամբ կատարվել է խաչքարի օրհնության կարգ, ինչից հետո ներկաները ծաղիկներ են խոնարհել հուշակոթողին, նաև հնչել են հերոսներին նվիրված ստեղծագործություններ։
Հուշակոթողի բացման արարողությունից հետո Հովհաննավանք վանական համալիրում տեղի է ունեցել մոմավառություն՝ ի հիշատակ պատերազմում զոհված բոլոր նահատակների։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին