5165 շարժում. Պահանջում ենք կառավարության հրաժարականը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ
«Մենք շարունակելու ենք մեր աշխատանքները՝ սահմանազատման, սահմանագծման վտանգավոր գործընթացը կանխելու համար»,- հայտարարեց 5165 շարժման ներկայացուցիչ Մենուա Սողոմոնյանն ընթացող ասուլիսում՝ շնորհակալություն հայտնելով անցած օրերին բողոքի գործողությունների լուսաբանման համար։
Նա նշեց, որ իրենց բողոքի ակցիաները հետևեցին այն բանին, երբ Փաշինյանը հայտարարեց՝ պատրաստ է սահմանագծման ու սահմանազատմանը։
«5165 շարժումը Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանն ուղղված սպառնալիքները և արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում հակահայկական քայլերի շարունակականությունը կանխելու նպատակով պահանջում է կառավարության հրաժարականը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»,- շարժման հայտարարությունն ընթերցեց Սողոմոնյանը։
Նա նշեց, շարժումը նախաձեռնելու է քննարկումներ, կոնսուլտացիաներ Հայաստանի քաղաքական դաշտի բոլոր ուժերի, հասարակական կազմակերպությունների ու ճանաչում ունեցող անհատների հետ, ովքեր կիսում են շարժման մտահոգություններն ու համաձայն են այդ պահանջին։
Հանդիպումները կլինեն անկախ համակրանքից, ընկալումներից, շարժման անդամները հանդիպումներ կունենան նաև մարզերում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան