29.11.2021. Կորոնավիրուսի 189 նոր դեպք է գրանցվել, 22 մարդ մահացել է
Հայաստանում նոյեմբերի 28-ին կատարվել է 4172թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 189 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 1072 հիվանդ, գրանցվել է մահվան 22 դեպք: Մահացածներից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, նոյեմբերի 29-ին ժամը 11։00-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 338120 դեպք, որոնցից 316198 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 12 947 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7535 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1440 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 8975 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 360 218 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 27.11.2021. Կորոնավիրուսի 517 նոր դեպք է գրանցվել, 26 մարդ մահացել է
- 26.11.2021. Կորոնավիրուսի հետևանքով 59 մարդ է մահացել
- 25.11.2021. Մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով 42 մարդ է մահացել
- 23.11.2021. Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսից 48 մարդ է մահացել
- 22.11.2021. Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսից 30 մարդ է մահացել
- 20.11.2021. Կորոնավիրուսի հետևանքով 41 մարդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան