Tiffany & Co.-ն ներկայացրել է իր պատմության մեջ ամենաթանկ զարդը
Tiffany & Co. ոսկերչական ապրանքանիշը Դուբայում ներկայացրել է իր պատմության ընթացքում ամենաթանկարժեք զարդը՝ World’s Fair վզնոցը։ Ոսկերչական տան ներկայացուցիչները պաշտոնապես չեն նշել զարդի արժեքը, սակայն WWD-ի տեղեկություններով՝ այն գնահատվում է 20-30 միլիոն դոլար։
Վզնոցն այն զարդի նոր տարբերակն է, որը Tiffany & Co.-ի կողմից ստեղծվել է 1939թ-ի համաշխարհային ցուցահանդեսի համար։ Այդ ժամանակ վզնոցի կենտրոնական քարը 200 կարատ քաշով ակվամարինն էր, այժմ այն ամբողջությամբ կազմված է 180 կարատ քաշով ադամանդներից։
Վզնոցի մեջտեղում գտնվող քարը հնարավոր է հանել և տեղավորել մատանու վրա։ Զարդի սեփականատերը նաև Tiffany & Co.-ից մշտական ծառայություն կստանա․ ոսկերիչը մշտապես կապի մեջ կլինի՝ ադամանդը վզնոցից մատանու վրա և հետ դնելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Louis Vuitton-ի սեփականատերը մտադիր է ձեռք բերել Tiffany-ն 16 միլիարդ դոլարով
- «Tiffany» զարդերի համար ադամանդը կգնեն Ռուսաստանից
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան