Ես հանգիստ չեմ լինի, մինչև տուն չվերադարձնենք գերիներին, մինչև արցախցի փախստականները չվերադառնան տուն. Ադամ Շիֆ
«Հայ Դատի ամերիկյան հանձնախումբը եղել է արդարության պայքարի առաջնագծում ԱՄՆ կողմից Հայոց Ցեղասպանության պաշտոնական ճանաչումից մինչև ազատ և անկախ Արցախին սատարելու ներկա ջանքերը»,- ՀՅԴ Հայ Դատի խորհրդաժողովին ուղղված իր ուղերձում հայտնեց ԱՄՆ Կոնգրեսի անդամ, Հայկական խմբի փոխնախագահ Ադամ Շիֆը:
Նա ողջունեց խորհրդաժողովի մասնակիցներին և նշեց, որ միշտ հաճելի է աշխատել Հայ Դատի հանձնախմբերի հետ՝ պաշտպանելու տանը և արտասահմանում ապրող հայ քույրերի և եղբայրների իրավունքները:
«Այս տարի մենք առաջընթացի պահ ունեցանք, երբ Նախագահ Բայդենը կտրեց ամոթալի լռության տասնամյակնները՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, բայց մեր աշխատանքը հեռու է ավարտից»,- հայտնեց Շիֆը:
Նա նկատեց, որ այս պահին Հայաստանում և Արցախում հազարավոր մարդիկ ապրում են իրենց հարևանների կողմից շարունակական ու վտանգավոր սպառնալիքների պայմաններում՝ միաժամանակ սգալով անթիվ մարդկանց՝ իրենց հարևանների, ընտանիքի անդամների, սիրելիների կորուստը, որոնք սպանվում են, գերեվարվում, տեղահանվում, խոշտանգվում և ապօրինաբար ձերբակալվում:
«Որպես կոնգրեսի հայկական խմբի փոխնախագահ՝ ես հանգիստ չեմ լինի մինչև տուն չվերադարձնենք բազմաթիվ գերիներին, մինչև փախստականները չվերադառնան իրենց տները, մինչև տարածաշրջան չբերենք վերջնական ու արդար խաղաղություն»,- ասաց ԱՄՆ կոնգրեսականը:
Նա հայտնեց, որ Հայ Դատի հետ միասին շարունակելու են աջակցել Հայաստանում և Արցախում ժողովրդավարության ուժեղացմանը և խորացնել հայ և ամերիկացի ժողվուրդների միջև կապերը:
«Ես միշտ կլինեմ հայ ժողովրդի կողքին»,- ուղերձն ավարտեց Ադամ Շիֆը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան