Հունվարի 1-ից հանրային վայրեր հնարավոր է մուտք գործել միայն ՊՇՌ թեստով կամ պատվաստման սերտիֆիկատով
Շրջանառվում է նախագիծ, որով հունվարի 1-ից քաղաքացիները կկարողանան հանրային սննդի վայրեր, մշակութային վայրեր այցելել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստված լինելու դեպքում։ Ասուլիսում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Այո, այդ սահմանափակող միջոցառումները գուցե որոշակի անհարմարություններ են առաջացնում, բայց մենք նժարի վրա են դնելով հանրային առողջապահական հարցերը, կարծում ենք, անհրաժեշտ է նման միջոցների գնալ»,- ասաց նա:
Ա. Ավանեսյանի խոսքով, այն քաղաքացիները, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարող պատվաստվել, ուրեմն պետք է ՊՇՌ թեստի բացասական արդյունք ցույց տալ:
Հարակից հրապարակումներ`
- Պատվաստված 23 քաղաքացի մահացել է․ Ավանեսյան
- Հայաստանում դեկտեմբերի 1-ից չպատվաստված քաղաքացիները պետք է շաբաթը մեկ ՊՇՌ թեստ հանձնեն
- Դեկտեմբերի 1-ից ՊՇՌ թեստերը առաջարկում ենք ներկայացվեն 7-օրը մեկ. Անահիտ Ավանեսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան