Հինգ ամիս Առուշ Առուշանյանը կալանավորված է այս ցուցմունքի հիման վրա, բա ո՞վ է պատասխան տալու․ Առուշանյանի պաշտպան
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստի օր նշանակվեց դեկտեմբերի 27-ը։
«Եթե այս հսկայածավալ հատորների մեջ միակ ապացուցը, որն օգտագործվում էր Առուշ Առուշանյանի դեմ որպես մեղք հիմնավորող ապացույց, առ այս պահն օգտագործում էին Լուսինե Ավետյանի ցուցմունքը։ Բոլորիդ աչքի առաջ այդ կեղծիքի փուչիկը տրաքեց։ Լուսինեն պատմեց ճշմարտությունը, տակը ի՞նչ է մնում, ոչինչ։ Մարդիկ պետք է լինեն, որոնք պատասխան պետք է տան։ Հինգ ամիս Առուշ Առուշանյանը կալանավորված է այս ցուցմունքի հիման վրա, բա ո՞վ է պատասխան տալու սրա համար»,-լրագրողների հետ զրույցում ասաց Առուշ Առուշանյանի պաշտպան փաստաբան Արմեն Մելքոնյանը։
Հիշեցնենք, որ դատարանում ելույթի ժամանակ Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանը հայտնել է,որ սուտ ցուցմունք է տվել Առուշանյանի դեմ։
Մանրամասն ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Լուսինե Ավետյանը դատարանում հրաժարվեց Առուշանյանի դեմ տված մեղադրական բնույթի ցուցմունքից
- Դատարանն արգելել է ԶԼՄ-ներին ուղիղ հեռարձակել Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան