Նախկինագույն Ջհանգիրյանի ձեռքով զանգովի արդարադատություն են իրականացնում. Արեգնազ Մանուկյան
Երևանում՝ Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ հավաքվել են քաղաքացիներ՝ ի աջակցություն Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի, ուշադրության կենտրոնում պահելու քաղաքական հետպանդման գործերը:
Հիշեցնենք, որ Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Գորիսի նորընտիր համայնքապետ, այս պահին կալանավորված Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը։ Գորիսում դատարանի դիմաց նույնպես հավաքված են քաղաքացիներ՝ պահանջելով դատարանից ազատ արձակել նրան:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի դեպքում գործ ունեն իշխանության դեմագոգիկ և կեղծ բնույթի հետ:
«Այսպես ասած նախկինների դեմ պայքարի հիման վրա իշխանության եկած անձինք պաշտոն են տալիս մի մարդու, որը ոչ թե նախկին է, այլ նախկինագույն: Այդ մարդու ձեռքով իրենք զանգովի արդարադատություն են իրականացնում, քաղաքական հետապնդման են ենթարկում այն բոլոր մարդկանց, ովքեր պարզպես ունեն ընդդիմադիր հայացքներ: Այդ գործերի բնույթը ծիծաղելի է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Նա նշեց, որ Գագիկ Ջհանգիրյանի դեպքում գործ ունեն նաև ընտրակեղծիքները խրախուսելու հանգամանքի հետ, քանի որ նա ՀՀ ընտրակեղծարարության հիմնադիր հայրն է. «Այսինքն այս իշխանությունները խրախուսում են ընտրակեղածարարությունը, որովհետև պաշտոն են տվել ընտրակեղծիքների հիմնադիր հորը»:
Արեգնազ Մանուկյանն ասաց, որ պարբերաբար նման ակցիաներ են իրագործելու, ուշադրության կենտրոնում պահելու քաղաքական հետապնդման ենթարկվող իրենց ընկերների, գործընկերների, քաղաքացիների գործերը, ովքեր ճնշումների են ենթարկվում իրենց ընդդիմադիր հայացքների համար:
«Բնականաբար, այսպիսի ակցիաները լինելու են շարունակական, հույս ունեմ, իրոք, մենք արդյունքի կհասնենք»,- ասաց Ա.Մանուկյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հնարավոր է լինեն համապատասխան ճնշումներ. Առուշանյանի պաշտպան
- Սյունեցիները հավաքվել են դատարանի դիմաց՝ ի աջակցություն Առուշ Առուշանյանի
- Մեր պայքարը շարունակվում է, չե՛նք հանձնվելու․ «Առուշ Առուշանյան» դաշինք
- Դատարանում Առուշանյանին դիմավորեցին ծափահարություններով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան