Կարին Տոնոյան. Պառակտում չկա
Ազատագրական շարժման մաս կազմող 5165 կուսակցության հիմնադիր Կարին Տոնոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց՝ շարժման ներսում պառակտում բացարձակապես չկա։
«Եթե մենք գնում ենք բոլորի հետ համախմբման ուղիով, ինչպե՞ս կարող ենք պառակտվել մարդկանց հետ, որոնց հետ մեկ շաբաթ ճանապարհ ենք անցել»,- ասաց Տոնոյանն ու նշեց, որ փողոցում բողոքի գործողությունների ընթացքում որևէ անգամ խնդիր չեն ունեցել ազատագրական շարժման նախաձեռնող խմբի անդամների հետ։
Հիշեցնենք, որ նախաձեռնող խմբի անդամներն են Փաստաբանների պալատի նախկին նախագահ, «Զարթոնք» կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը, լրագրող Նաիրի Հոխիկյանը, ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, «Սասնա ծռեր»-ի նախկին անդամ Պավլիկ Մանուկյանը և այլք։
Տոնոյանի խոսքով, իրենք օրակարգի առաջին հարցը կատարել են, ազդակներ են ուղարկել, որ կա բողոք սահմանագծման ու սահմանզատման վերաբերյալ, պետք է հիմա անցնել Փաշինյանի հրաժարականին հասնելուն։
«Մենք բոլորս գնում ենք կործանման։ Այս ընթացքում համոզվել ենք, որ համախմբումն այլընտրանք չունի՝ հայոց պետականության գահավիժումը թույլ չտալու համար, քանի որ երկրում չկա կառավարում, կառավարումը տապալված է, Նիկոլ Փաշինյանն անընդունակ է երկիր ղեկավարելու»,-ասացին 5165 շարժման անդամները։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան