Արայիկ Մանուկյան. «Գյադաների ժամանակ»-ի լավագույն ավանդույթների անդավաճան կրողն եք
Հրապարակախոս, հեռուստամեկնաբան Արայիկ Մանուկյանը գրում է.
«Այսօր իմ շատ սիրելի հեռուստատեսության ծննդյան օրն է:
Ոչինչ, որ չեք հրավիրում իմ սիրելի հեռուստատեսության ծննդյան օրվա հանդիսությանը: Մանավանդ, որ գործընկերներս ասում են՝ լավ եմ պրծել:
Ես գիտեմ, որ մենք շարունակում ենք ապրել «գյադաների ժամանակ»-ում, որ դուք «գյադաների ժամանակ»-ի լավագույն ավանդույթների անդավաճան կրողն եք:
Վաղուց պատրանքներ չունեմ:
Ես սրտանց շնորհավորում եմ բոլոր գործընկերներիս, ընկերներիս, նրանց՝ ովքեր անդավաճան մնաին հեռուստատեսության մարդու իրենց կոչմանը, պատվին:
Նրանց, ովքեր տասնամյակների նվիրումով կայացրեցին հայկական հեռուստատեսությունը:
Շնորհավորում եմ այն սերնդին, ովքեր մեր երկրի անկախացումից հետո իրենց կյանքը, ժամանակը, տարիները, օրերը նվիրեցին իրենց ավագների պահպանած հեռուստատեսությունը պահելուն ու՝ պահեցին:
Պահեցին պատերազմի, ինչպես դուք եք ասում՝ «ցուրտ ու մթի» դաժան տարիներին, պահեցին ոտքով Նորք բարձրանալով, անաշխատավարձ՝ գիշեր-ցերեկ աշխատելով, խրամատներից 16 մմ ժապավենով նկարահանումներ բերելով, մի քանի կտորանոց «սպիռալով պլիտայի» վրա չորացրած հաց ուտելով:
Պահեցին, որ դուք հետո զբաղվեք ձեր կայֆերով:
Ես երջանիկ եմ, որ աշխատեցի հեռուստատեսության ավագ սերնդի հետ, հեռուստատեսության մեծերի հետ, որ եղա նրանցից շատերի գործընկերը, ընկերը, որ տեսա նրանց իրենց տարերքի մեջ ու սովորեցի նրանցից:
Ես երջանիկ եմ, որ տեսա այն սերնդին, որը նվիրումով ու անպատկերացնելի ջանքերով շարունակեց նրանց գործը՝ հարգելով ու արժանին մատուցելով:
Հեռուստատեսության սիրելիներս, շնորհավորում եմ բոլորիդ: Դուք առանձնահատուկ եք: Դուք սեր եք բոլորդ, որովհետև հեռուստատեսությունն է սեր...
Հ.Գ. Լուսանկարվելու ժամանակ էլ չունեցանք: Ինչ կա՝ էս ա...»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան