Քննարկումներ են ծավալվել Սոֆյա Հովսեփյան-Ժիրայր Սեֆիլյան և այլն ֆեյք ընդդիմության շուրջ․ Աղասի Ենոքյան
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը գրում է․
«Քննարկումներ են ծավալվել Սոֆյա Հովսեփյան-Ժիրայր Սեֆիլյան և այլն ֆեյք ընդդիմության շուրջ: Ոմանք համարում են, որ այն ռուսական ԿԳԲ-ի արտադրանքն է (ի դեպ, չնայած որոշ պերսոնաժների առկայությանը, դատելով այս ընդդիմության չկոորդինացված ու անկապ գործողություններից, սա թույլ վարկած է), մյուսները՝ որ Նիկոլն է կազմակերպել, երրորդները՝ Գռզոն, և այլն:
Ամեն դեպքում, սա չէ ամենակարևոր հարցը, այլ՝ թե ինչո՞ւ հնարավոր դարձան այս ֆեյք ընդդիմության հավաքները: Պատասխանը պարզ է՝ որովհետև տիտուլյար ընդդիմությունը հեռացել է քաղաքական պրոցեսներից և ընդունել է կրավորական կեցվածք: Իսկ ընդդիմությունը երկրի քաղաքական կառուցվածքի մաս է և մեծ պատասխանատվություն է կրում զարգացումների համար: Մանավանդ Հայաստանի դեպքում, ուր Նիկոլը ձեռք է քաշել ամեն ինչից և զբաղված է իր մեկ օր ավել ապրելու խնդրով:
Գոնե ֆեյքերը տիտուլյարին բացատրեն, որ սուրբ տեղը դատարկ չի մնում, անկախ նրանից, թե ինչ խորհուրդ կտան ներսից կամ դրսից»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան