«Օմիկրոն» շտամով պայմանավորված մի շարք երկրներից եկող քաղաքացիների համար սահմանափակումներ կկիրառվեն. Ավանեսյան
Կորոնավիրուսային հիվանդության նոր շտամի՝ «Օմիկրոն»-ի տարածման հետ կապված նախատեսվում են Հարավաֆրիկան Հանրապետությունից, Բոտսվանայի Հանրապետությունից, Լեսոթոյի թագավորությունից, Նամբիայից, Զիմբաբվեից, Մոզամբիկից, Մադագասկարից, Տանզանիայից քաղաքացիների մուտքը Հայաստան սահմանափակող միջառումներ կիրառել: Բացի սրանից, կլինեն ևս որոշակի սահմանափակուրմներ: Ասուլիսում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա ասաց, որ այսօր կլինի միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկեն սահմանափակումների վերաբերյալ իրենց առաջարկությունները:
Ավանեսյանը նշեց, որ կորոնավիրուսը շարունակում է մուտացվել, հայտնաբերվում են նոր շտամներ, որոնք տարբերվում են նախորդներից իրենց տարածման ակտիվությամբ: Վերջին ենթատեսակի՝ «օմիկրոն», որը հայտնաբերվել է Հարավաֆրիկյան պետությունում, ըստ նախարարի, մուտացման աստիճանը բավական մեծ է:
«50 մուտացիա է կրում տվյալ վիրուսը, որից 30-ը վերաբերում է սպիտակուցին, ինչն այս պահին, իհարկե, մանրակրկիտ ուսումնասիրության առարկա է հանդիսանում: Մի շարք երկրներում, նաև ԱՀԿ-ն, ուսումնասիրում են՝ հասկանալու համար, թե բացի տարածման ակտիվությունից, այլ ինչ առանձնահատկություններ ունի այս նոր գրանցված շտամը»,- ասաց առողջապահության նախարարը:
Ինչ վերաբերում է Հայաստանում, կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված դեպքերին, նա նշեց, որ նվազում է գրանցվել, իրենց գնահատականներով, առաջիկայում կունենան նաև մահվան դեպքերի նվազում:
Հարակից հրապարակումներ`
- Ինչու է կորոնավիրուսի նոր շտամը կոչվում «օմիկրոն»
- ԱՆ-ն՝ «Օմիկրոն»-ի՝ COVID-19 հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի վերաբերյալ
- Moderna-ն մտադիր է նոր պատվաստանյութ ստեղծել «Օմիկրոն» շտամի համար