Սյունեցիները հավաքվել են դատարանի դիմաց՝ ի աջակցություն Առուշ Առուշանյանի
Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է մեկնարկի Գորիսի նորընտիր համայնքապետ, այս պահին կալանավորված Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը։
«Առուշ Առուշանյան» դաշինքից հայտնում են, որ Առուշանյանը ևս ներկա կլինի դատական նիստին։
Առուշ Առուշանյանի կողմնակիցները հավաքվել են դատարանի մոտ՝ պահանջելով դատարանից ազատ արձակել նրան:
«Առուշանյանը 30 տարվա մեջ առաջին քաղաքապետն է, որ Գորիս համայնքում կատարում է անհնարինը՝ թե իր միջոցներով, թե պետական:
Իսկ նրան դատում են, որպեսզի չկարողանա ընդդիմադիր կուսակցության անդամ գործի: Հենց Փաշինյանի հրամանով է կալանավորված, որպեսզի թուրքի ճանապարհը բացի։Ես կուզեի Փաշինյանի հետ բանավեճի նստեի իր սեղանի շուրջ, որ ասեի, թե ինքն ով է: Փաշինյանն ասում է՝ կինս Ղարաբաղ է գնացել, բայց իրենք 2-3 ամիս Հալիձորում քեֆ արեցին ու գնացին»,- ասաց Գորիսի բնակիչներից մեկը:
Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:
«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա.Ա.-ն, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու և ավելի ընտրողի կաշառք տալը»,- այս մասին հայտնել են ՀՔԾ-ից:
Հարակից հրապարակումներ`
- Մեր պայքարը շարունակվում է, չե՛նք հանձնվելու․ «Առուշ Առուշանյան» դաշինք
- Առուշ Առուշանյանն իրավունքի ուժով ընտրվել է Գորիս խոշորացված համայնքի ղեկավար
- Դատարանում Առուշանյանին դիմավորեցին ծափահարություններով
- Առուշ Առուշանյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն կներկայացվի
- Առուշանյանը կալանավայրից նոր հայտարարություն է տարածել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան