Այնպիսի տարաձայնություններ չունենք, որ պառակտման հարց առաջանա․ Արա Զոհրաբյան
Մեկնարկել է «Ազատագրական շարժման» շտապ հավաքը Հանրապետության հրապարակում։
Հավաքից առաջ «Զարթոնք» կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը պատասխանեց լրագրողների հարցերին, անդրադառնալով նաև այսօր 5165 շարժման հայտարությանը, որ առանձին են շարունակելու իրենց ծրագրերն իրականացնել։
«Այս պահին որոշակի ծրագրով իրնեք են ապակենտրոն շարժում իրականացնում, «Ազատագրական շարժումն» էլ իրականացնում է իր ծրագիրը»,-ասաց Զոհրաբյանը՝ փորձելով պարզաբանում տալ,թե որն է եղել Ազատագրական շարժումից 5165 կուսակցության դուրս գալու պատճառը։
Հարցին թե արդյո՞ք միասին հնարավոր չէր ծրագիրն իրագործել, Զոհրաբյանն ուղորդեց դիմել 5165 շարժման անդամներին․ «Կաևորը, որ մենք գործում ենք ընդհանուր նպատակով։Նույնիսկ մեր թիմի անդամների միջև է տարաձայնություն եղել։ Այնպիսի տարաձայնություններ չունենք, որ պառակտման հարց առաջանա։ Իրենք ասել են, պատճառաբանել են, մենք մեծ հարգանք ունենք իրենց նկատմամբ» ,-ասաց Զոհրաբյանն ու հավելեց․«Մենք պահանջել ենք Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իրենք պահանջել են Կառավարության հրաժարականը։ Ըստ էության նույնաբովանդակ պահանջներ են, փորձելու ենք այդ նպատակին հասնելու համար համապատասխան գործողություններ մշակել և իրականացնել»։
Հարակից հրապարակումներ`
- Կարին Տոնոյան. Պառակտում չկա
- 5165 շարժում. Պահանջում ենք կառավարության հրաժարականը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ
- 5165 շարժումը չի մասնակցի բողոքի ակցիաներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան