Ըստ Փաշինյանի՝ Սյունիքը դեմիլիտարիզացվելու է, այսինքը՝ հայկական զորքերը հանվելու են սահմանից. Արմեն Գրիգորյան
«Ես հույս չունեմ, որ Առուշ Առուշանյանին բաց կթողնեն, քանի որ, կոպիտ ասած, Սյունիքում կինոն նոր է սկսվում»,-ասուլիսում հայտարարեց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը և պնդեց, որ Գորիսի համայնքապետին 4 ամիս բանտարկված չեն պահել նրա համար, որ հիմա բաց թողնեն:
Նա նաև նկատեց, որ նոյեմբերի 16-ից առաջ պատահական չէր նաև Սիսիանից ընտրված պատգամավոր Արթուր Սարգսյանի ձերբակալությունը:
Պրոդյուսերը հայտնեց, որ ժամանակն է, որ սյունեցիներն անցնեն ինքնապաշտպանության, բայց դրա համար անհրաժեշտ են լիդերներ՝ համայքնապետերը, որոնք փակված են բանտում:
Արմեն Գրիգորյանը պնդեց, որ վերջերս Սյունիքում հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը համայնքների ներկայացուցիչներին ասել է, որ բանակը չի կռվում, չի պաշտպանելու սյունեցիներին և արդյո՞ք վերջիններս պատրաստ են կռվել:
«Նա Սյունիքի համայնքի ներկայացուցիչներին հարցնում է, թե պատրա՞ստ եք կռվեք, որով, փաստորեն, համայնքի ղեկավարներին հարցնում է, թե նրանք կռվելու են Ադրբեջանի կանոնավոր բանակի դեմ»,-հանդիպումից տեղեկություններ հայտնեց բանախոսը և պնդեց, որ Առուշ Առուշանյանի տեղակալ Կարեն Քոչարյանը հայտարարել է, որ Առուշանյանի ջոկատը պատրաստ է կռվել:
Պրոդյուսերը հավելեց, որ Սյունիքում և հայաստանի մյուս շրջաններում բազմաթիվ են ջոկատները, որոնք պատրաստ են կռվել Սյունիքի համար:
Արմեն Գրիգորյանը նաև հայտարարեց, որ բացարձակ սուտ է այն խոսքերը, թե հայկական բանակը պատրաստ չէ կռվելու:
«Ինչի հիման վրա է երկրի վարչապետը համայնքապետերին ասում, որ բանակը ի զորու չէ կռվելու, հլը մի հատ ձեր վախկոտ փասափուսեքը հավաքեք գնացեք, տեսնեմ բանակն ի զորու չէ կռվելու, ես չեմ ասում՝ կգնանք Բաքու թեյ խմելու, բայց ի զորու ենք չզիջելու մեր հողը»,-ասաց բանախոսը
Նա հավաստիացրեց, որ իշխանական ԶԼՄ-ների օգնությամբ մեծ արագությամբ տարածվում է հայ զինծառայողներին ադրբեջանցիների կողմից նվաստացնող տեսագրությունները, դրա փոխարեն շատ դժվար են տարածվում, կամ ընդհանրապես չեն տարածվում այն տեսանյութերը, որոնցում հայ զինվորականներն են դիրքերից քշում ադրբեջանցիներին:
Անդրդառանլով Սոչիի հանդիպման արդյուքներին՝ բանախոսն ասաց. «Սոչիից հետո Սյունքիը ուպակովկա են անում, որպեսզի հանձնեն, դրա համար էլ մարզի համայնաքպետերը նստած են, ընդ որում՝ Երևանում»:
Դրա համատեքստում նա հավաստիացրեց, որ վարչապետը և նրա օգնականը Սյունիքի համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպմանը մի քանի անգամ օգտագործել են դեմիլիտարիզացիա բառը:
«Ըստ Փաշինյանի՝ Սյունիքը դեմիլիտարիզացվելու է, սա նշանակում է, որ հայկական զորքերը հանելու են Սյունքից, որը ներկայացնում են առաջին գծից հայկական զորքերի հետ քաշելով, այն դեպքում, երբ ադրբեջանցիները միանգամից ասացին, որ զորքերը հետ չեն քաշելու»,-ասաց Գրիգորյանը և հավելեց. «Ես կարծում եմ, որ մինչև տարվա վերջ խոդ են տալու այս սցենարը՝ հայկական զորքերը հանում ենք Սյունիքից դեմիլիտարիզացիայի հիմնավորմամբ, հարցին՝ ով է պաշտպանելու Սյունիքը՝ պատասխանը կլինի՝ ռուսները»:
Պրոդյուսերի խոսքով՝ Ադրբեջանցիները տեղից չեն շարժվի, Սյունիքում կմնան ռուսները, որը ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին, քանի որ պատասխանատվությունը ընկնելու է ՌԴ-ի վրա, իսկ ադրբեջանցիները շարունակելու են սողացող հիբրիդային պատերամզը:
Արմեն Գրիգորյանը պնդեց, որ Ադբեջան-Նախիջևան ճանապարհը վերահսկելու է Ռուսաստանը, որը լիովին միջանցքի տրամաբանության մեջ է լինելու, բայց ադրբեջանցիները հետագա սադրանքներով դատարկելու են Սյունիքը:
Պրոդյուսերը գտնում է, որ նախատեսված սցենարը իրականացնելը դժվար կլինի և կանխատեսեց, որ հայ ժողովուրդը կընդվզի և ևս մեկ պատերազմ կլինի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան