Արցախյան պատերազմի մասին պատմող բրիտանացի վավերագրողի ֆիլմը հավակնում է «Օսկարի»
Վավերագրող կինոռեժիսոր, Բրիտանական ագավորական ծովային հետևակային նախկին հրամանատար Էմիլ Գեսսենի «45 օր. պայքար հանուն ազգի» ֆիլմը «Օսկարի» մրցանակաբաշխության «Լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում» ընդգրկելու հայտ է ներկայացվել: Horizon Weekly-ի հաղորդմամբ, Թվիթերում գրել է հենց Գեսենը:
Բրիտանացի ռեժիսորը Արցախում աշխատել է 2020 թվականի ղարաբաղյան երրորդ պատերազմի ընթացքում: Ֆիլմը պատմում է մարդկային պատմություններ Արցախի ու Ադրբեջանի միջև վերջին պատերազմի մասին։
«Գիտակցելով պատերազմի ընթացքում մեծ տարածում ստացող ապատեղեկատվությունը և անբավարար լուսաբանումը համաշխարհային լրատվամիջոցներում՝ Էմիլը ճամփորդել է տարածաշրջանով և զրուցել տեղացիների հետ՝ նրանց, ովքեր զենք են վերցրել պայքարելու համար։ Դա նրանց պատմությունն է»,- ասվում է ֆիլմի նկարագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին