Մենք ամեն ժամն ու վայրկյանը պատրաստ պետք է լինենք. Բագրատ Սրբազան
«Այսօր հուսահատությունն է ուտում մեզ, սպառում ու մաշում է մեզ և թույլ չի տալիս ճիշտ ճանապարհներ գտնելու»,- Տավուշի թեմի հաղորդմամբ կիրակնօրյա քարոզում ասել է Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը։
Բագրատ Սրբազանը նշել է, որ Հայաստանին անընդհատ սպառնում են պատերազմով։
«Այո, պատերազմն ինքնին սարսափելի երևույթ է, որևէ բանական մարդ պատերազմ, նույնիսկ թեթև կռիվ չի ցանկանա, բայց ազգերի գոյությունը՝ մեր գոյությունն, ուզենք կամ չուզենք, ուղղակիորեն կապված է այդպիսի իրավիճակի հետ։
Մենք ամեն ժամն ու վայրկյանը պատրաստ պետք է լինենք, պետք է պատրաստվենք, չվախենանք, եթե խոսում ենք արժեքների ու արժանապատվության մասին։
Այո, պատերազմը կյանքի գին ունի, բայց ի՞նչը կյանքի գին չունի»,- ասել է Գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մեր երազները կապված պիտի լինեն Հայրենիք վերադարձնելու, արժանապատվությամբ ապրելու հետ. Բագրատ Սրբազան
- Դադիվանքում ապրող հոգևորականները 6 ամիս է փակված են այնտեղ. Բագրատ Սրբազան
- Պատերազմը և դրա ընթացքն ավելի սարսափելի չէ, քան դրանից հետո տեղի ունեցածը. Բագրատ Սրբազան
- Ցավակցողն է, որ ցավակցվելու է, հատկապես նրանք, որոնք ճանապարհի կեսից որոշեցին իրենց մարմիններն ավելի գնահատել, քան մեր ազգի հոգին. Բագրատ Սրբազան
- Իրենք արյունով գնեցին մեր երկիրը, մենք թանաքով մատնեցինք այն. Բագրատ Սրբազան
- Վերադառնալու ենք Արցախ աշխարհ՝ որքան էլ որ դա շատերի համար լինի բեռ, լինի հոգնություն. Բագրատ սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը