Դոնի Ռոստովում կբացվի մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը
Դոնի Ռոստովի թիվ 22 դպրոցի տարածքում կբացվի Խորհրդային Միության կրկնակի հերոս մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը, մանրամասներ է հայտնում Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Հանդիսավոր միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին՝ Բաղրամյանի ծննդյան օրը, դպրոցի տարածքում՝ Դոնի Ռոստով, փ. Բերբերովսկայա, 10 հասցեում։
Բացման արարողությանը ներկա կլինեն Հարավային ռազմական օկրուգի, պատվո պահակախմբի ծառայողները, վարչակազմի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Խորհրդային զորավար Հովհաննես Բաղրամյանը ծնվել է 1897 թ-ին։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ղեկավարել է առաջին բալթյան և երրորդ բելառուսական ռազմաճակատները։