Եվրոպայում գազի գինը հազար կուբամետրի դիմաց գերազանցել է 1100 դոլարը
ICE բորսայում գազի ֆյուչերսների գինը երկուշաբթի առավոտյան աճել է 8%-ով և գերազանցում է 1100 դոլարը հազար խմ-ի համար։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով «ICE Futures» հարթակի տվյալներին։
Հոլանդական TTF ինդեքսով դեկտեմբերյան գազի ֆյուչերսների գինը առևտրային նստաշրջանի բացմանը հասել է առավելագույն արժեքի՝ 1121,7 դոլար։
Մոտավորապես նույն դինամիկան ունեն հունվարյան և փետրվարյան ֆյուչերսները՝ դրանց գներն աճել են 7,5%-ով և 9%-ով՝ համապատասխանաբար մինչև 1108,6 և 1108,2 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան