Էդգար Էլբակյան. Վահե Իհսանին չփրկեցին ո՛չ թուրք թիկնապահը, ո՛չ էլ գրպանի ատրճանակը
ԱՄՆ-ում գտնվող քաղաքագետ Էդգար Էլբակյանն այցելել է հայ վրիժառու Արշավիր Շիրակյանի շիրիմին։ Ֆեյսբուքյան իր էջում նա պատմել է.
«Արշավիր Շիրակյանը, ի շարս թուրք ցեղասպաններ Սայիդ Հալիմի, Ջեմալ Ազմիի և Բեհաեդդին Շաքիրի, ոչնչացրել է նաև ծնունդով հայ, հավատուրաց դավաճան Վահե Իհսանին (Եսայան), որ ծառայության էր անցել օսմանյան գաղտնի ոստիկանությունում և կազմել 1915 թ․ ապրիլի 24-ին ձերբակալված հայ մտավորականների անվանացանկը…
Գործողությունը կատարվել է 1920 թ․ մարտի 27-ին Կ․ Պոլսում։ Ա․ Շիրակյանի գործակիցն էր մեկ այլ հայ դավաճանի ոչնչացրած Արշակը։ Վահե Իհսանին չփրկեցին ո՛չ նրան կցագրված թուրք թիկնապահը, որ առաջին իսկ կրակոցից փախավ, ո՛չ էլ գրպանի ատրճանակը։
Եվ այսու, վրիժառու Արշավիր Շիրակյանի շիրմաքարին արդարացիորեն գրված է․ «նրանով հաստատվեց արդարությունը» («through him justice was served»)»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան