Այս պահին պետք է ձևավորել դիմադրություն թշնամուն, որ մենք չունենք զիջելու հայրենիք. Իշխան Սաղաթելյան
«Հայ Դատի նվիրյալները համատարած հուսահատության պայմաններում քայլ անգամ չեն նահանջել հայերի շահերի պաշտպանության դիրքերից»,- ՀՅԴ Հայ Դատի խորհրդաժողովի բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:
Հայտարարելով, որ դժվար ժամանակներն են, որ ի հայտ են բերում իրական նվիրյալներին և ազգային էլիտային՝ Սաղաթելյանը շեշտեց, որ իրենք կրկին հավաքվել են համակարգելու, համադրելու և նոր թափ տալու Հայ Դատի աշխատանքներին մի իրավիճակում, երբ նրա գործունեության առանցք հանդիսացող Արցախի Հանրապետության մեծ մասը գտնվում է թշնամու տիրապետության տակ:
Ըստ ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի՝ Հայաստանի առջև այսօր ծառացած է համակարգային խոշոր ճգնաժամ և իշխանությունների պնդումները, թե ընտրություններից հետո ճգնաժամը հաղթահարված է, խաբեություն է,, իսկ ճգնաժամն ավելի է խորանում՝ մոտենալով անվերադարձ լինելու կետին։
Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ պետք է վերականգնել երկրում սահմանադրականությունը, կազամակերպել երկրի սահմանների պաշտպանությունը և, ելնելով նոր իրողություններից, մշակել հայեցակարգ՝ իրականացնելով համակարգային բարեփոխումներ անվտանգության, տնտեսության ոլորտներում, որի հիմքում պետք է դրվի հայրենասիրական ազգային դաստիրակությունը:
Բանախոսը կոչ արեց չհաշտվել ինքնիշխանության կորստի հետ, հաղթահարել նվաստացումը, կառավարել ռիսկերը, վերականգնել արժանապատվությունը, հաղթահարել փոքր պետություն լինելու հոգեբանական բարդույթը։
«Այս պահին պետք է ձևավորել դիմադրություն, դիմադրություն՝ թշնամուն, որ մենք չունենք զիջելու հայրենիք, դիմադրություն՝ հայրենիքը զիջումների տանող օրվա իշխանություններին, դիմադրություն՝ հանրային կյանքում տեղի ունեցող բոլոր ապօրինություններին, իսկ երբ հասնենք համազգային և համաժողովրդական դիմադրության, թշնամին կհեռանա մեր տնից, իսկ օրվա իշխանությունները՝ իրենց աթոռներից»,- հայտարարեց ԱԺ փոխնախագահը՝ վստահեցնելով, որ դրա ներուժը հայ ժողովուրդն ունի, բայց Ժամանակը սուղ է, կամ այն կօգտագործենք մեր օգտին, կամ կկորցնենք անվերադարձ:
Ընդգծելով, որ հայի ներուժը 10 մլն հայությունն է՝ Սաղաթելայնն ասաց, որ Հայաստանի վերականգնումը անհնար է առանց Սփյուռքի, որը խորն է և բազամաշերտ։
«Անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր միասնական օրակարգ։ Ինչի համար նախ անհրաժեշտ է համազգային նպատակների սահմանում, հայրենիքով ապրելու և հպարտ լինելու միջավայր, հայրենադարձությունը խրախուսող նոր ռազմավարություն, պետականաշինության մեջ սփյուռքահայության անխուսափելի մասնակցություն»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակը։
Իշխան Սաղաթելյանը ընդգծեց, որ Հայաստանում պատեհապաշտության, հարմարվողականության քարոզը ապագա չունի։
«Արցախի և Սյունիքի ճակատագիրը կախված չէ մեկ պաշտոնյայի որոշումից․ Արցախի և հայ ժողովրդի ճակատագիրը մեր ձեռքերում է, եկեք չմոռանանք՝ Արցախը մեր ժառանգությունն է, մեր անվտանգությունը, ապրելու և ապրեցնելու բնական իրավունքը։ Արցախը մեր հող ու ջուրն է, մեր արյունը, մեր ինքնությունը։ Նահանջել չկա, հետ քայլ չկա, պայքարը պետք է շարունակել»,-եզրափակեց ԱԺ փոխխոսնակը։
Հարակից հրապարակումներ`
- Ես հանգիստ չեմ լինի, մինչև տուն չվերադարձնենք գերիներին, մինչև արցախցի փախստականները չվերադառնան տուն. Ադամ Շիֆ
- Մեկնարկեց ՀՅԴ Հայ Դատի խորհրդաժողովը, որի հիմնական նիստերը կանցկացվեն Գորիսում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան