Իռլանդիան թույլ է տվել էլեկտրական մեքենաները լիցքավորել լապտերային սյուներից
Իռլանդիայում հայտնվել են էլեկտրական մեքենաների լիցքավորման կայաններ, որոնք կառուցված են լապտերային սյուների մեջ։ Ընդորում այդ ծառայությունն անվճար է, գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։․
Նախագիծն իրականացնելու համար իշխանությունները նույնիսկ օրենսդրության մեջ փոփոխություններ են կատարել։ Բանն այն է, որ նախկինում արգելվել էր լապտերային սյուներից օգտվել այլ նպատակներով, բացառությամբ ճանապարհների լուսավորության։
Ավելին, Իռլանդիան մտադիր է ամբողջությամբ դադարեցնել դիզելային և բենզինային մեքենաների վաճառքը 2030 թվականին:
Կառավարության կանխատեսումների համաձայն՝ իռլանդացի ավտոսիրողների մեծամասնությունը մտադիր է առաջիկա տարիներին անցնել էկոլոգիական ռեժիմի։ Նախնական հաշվարկներով՝ միայն 2021 թվականին էլեկտրամոբիլների վաճառքն աճել է երկուսուկես անգամ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան