Իտալիայում օմիքրոն շտամով վարակման դեպքերի թիվը հասել է չորսի
Կորոնավիրուսի նոր օմիքրոն շտամը հայտնաբերվել է իտալացու ընտանիքի անդամների մոտ, ում վարակը հաստատվել է շաբաթ օրը։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը՝ վկայակոչելով Կամպանիայի հարավային շրջանի իշխանություններին։
«Նրանից բացի նոր՝ B.1.1.529 տարբերակի թեստ են հանձնել նրա կինը և երկու երեխաները»,- ասվում է հաղորդագրությունում։
Իշխանությունները շեշտում են, որ Նեապոլի «Cotugno» հիվանդանոցում լաբորատոր տեխնոլոգիան թույլ է տալիս 24 ժամվա ընթացքում հետազոտել վիրուսի գենոմը։
«Չորս հիվանդներ պատվաստանյութի գործողության հաստատման համար նշանակալի ախտանիշներ չունեն», - ասվում է հաղորդագրության մեջ:
Իտալացի վիրուսաբանները շաբաթ օրը հաստատել են կորոնավիրուսի օմիքրոն տարբերակով վարակման առաջին դեպքը։ Վարակվածը նավթային ընկերության աշխատակից էր, ով ժամանել էր նոյեմբերի կեսերին Մոզամբիկից: Մինչ հայրենիք մեկնելը նրա թեստը բացասական արդյունք է տվել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան