Ճղճիմ մարդու վրեժխնդրություն է. Լևոն Քոչարյանը՝ Սյունիքի համայնքապետերին մեկուսացնելու մասին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, այսօր Գորիս է մեկնել՝ ներկա գտնվելու Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով դատական նիստին։
«Եկել ենք աջակցելու, որպեսզի իրեն մենակ չզգա այս անարդարության, այս պրոցեսների մեջ, իմանա, որ իր ընկերներն իր հետ են, իր կողքին» ,- լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանը։
Նրա խոսքով, Առուշ Առուշանյանի, Մխիթար Զաքարյանի և Մանվել Փարամազյանի հանդեպ իշխանությունն անձնական վրեժխնդրություն ունի։
«Փոքրոգի, ճղճիմ մարդու վրեժխնդրություն է սա։ Այս իշխանությունն իր ղեկավարով կարծես մոլուցք ունի ընդդիմադիր հայացք ունեցող մարդկանց մեկ օր ավելի բանտարկված պահել, կարծես իրենց կյանքի նպատակը լինի»,-ասաց նա։
Լևոն Քոչարյանի կարծիքով, Սյունիքի համայնքապետերին կալանավորելը, մեկուսացնելը, ովքեր այս պատերազմում մեծ դերակատարություն ունեցան, զենք վերցրեցին, պաշտպանության կազմակերպեցին, շատ ուղղակի նաև անվտանգային հարցեր է առաջացնում կոնկրետ այդ մարզում։
«Բայց միամիտ պետք է լինել կարծելու, որ բանտարկելով Առուշին կամ մյուս տղաներին՝ կարող են ընկճել: Կարծում եմ՝ այս ամեն ինչով ուզում են հուսահատության ավելի մեծ ալիք բարձրացնել բնակչության մոտ, հետագայում, ըստ օդում կախված լուրերը, թե ինչ են պատրաստվում անել, հեշտ անցկացնեն: Սա եմ տեսնում», - ասաց Լևոն Քոչարյանը։
Նա նշեց, որ Սյունիքի բնակչությունը, ընդհանրապես ՀՀ բնակչությունը պետք է կոնկրետ արտահայտի իր վերաբերմունքն այս ապօրինությունների հանդեպ:
Հարակից հրապարակումներ`
- Դատարանն արգելել է ԶԼՄ-ներին ուղիղ հեռարձակել Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը
- Հնարավոր է լինեն համապատասխան ճնշումներ. Առուշանյանի պաշտպան
- Սյունեցիները հավաքվել են դատարանի դիմաց՝ ի աջակցություն Առուշ Առուշանյանի
- Մեր պայքարը շարունակվում է, չե՛նք հանձնվելու․ «Առուշ Առուշանյան» դաշինք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան