Հայ բռնցքամարտիկները 4 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել
Երիտասարդ հայ բռնցքամարտիկները 4 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել Վրաստանի Քութաիսի քաղաքում կայացած աշխարհի և Եվրոպայի առաջնության բազմակի մրցանակակիր Ակակի Կակաուրիձեի անվան հուշամրցաշարում:
Ինչպես հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 51 կգ քաշային Թումաս Թովմասյանը, 54 կգ քաշային Գոռ Ազիզյանը, 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը, և գերծանր քաշային Ալբերտ Հարությունյանը:
63,5 կգ քաշային Արման Միսկարյանը, 67 կգ քաշային Ռոբերտ Ենգիբարյանը և 71 կգ քաշային Գարիկ Անթանոսյանը նվաճել են արծաթե մեդալ, իսկ Գոռ Բեգլարյանն ու Արես Հակոբյանը կանգնել են պատվո հարթակի 3-րդ աստիճանին:
Մեր ընտրանին մրցավայր էր մեկնել Վազգեն Բադալյանի և Արթուր Ուլիխանյանի գլխավորությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները