Դեկտեմբերի 8-ին Ճապոնիայից ժամանած երկու զբոսաշրջիկներ միանգամից կթռչեն Միջազգային Տիեզերական կայան
Դեկտեմբերի 8-ին Երևանի ժամանակով ժամը 11.38-ին «Սոյուզ-2.1ա» հրթիռը «Սոյուզ ՄՍ-20» տիեզերանավը կուղարկի Միջազգային տիեզերակայան՝ ճապոնացի տիեզերական զբոսաշրջիկների հետ։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը՝ վկայակոչելով «Ռոսկոսմոս» կայքին։
Անձնակազմի մեջ են ռուս տիեզերագնաց Ալեքսանդր Միսուրկինը, ինչպես նաև պատմության մեջ առաջին անգամ երկու տիեզերական զբոսաշրջիկ՝ ճապոնացի միլիարդատեր Յուսակու Մաեզավան և նրա օգնական Յոզո Հիրանոն:
Սպասվում է, որ նրանք 12 օր կանցկացնեն այնտեղ և կվերադառնան Երկիր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան