Ներքին Գետաշենից հայտնաբերվել են միջին բրոնզի վաղ շրջանին վերագրվող գտածոներ
Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում գտնվող «Դեմեր» դամբարանաշտի պեղումներից հայտնաբերված խեցեղենը, զենքը, պերճանքի առարկաները և այլ նյութեր հանձնվել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին։
«Պեղումները իրականացվել են 40-ից ավելի դամբարաններում (1989-91 թթ․), որոնք թվագրվում են միջին բրոնզի վաղ շրջանից (մ․թ․ա․ 23-22 թթ․) մինչև երկաթի լայն տարածման դարաշրջան (մ․թ․ա․ 7-6 դդ․)», - ՊՈԱԿ-ի փոխանցմամբ, ասել է հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Փիլիպոսյանը։
Մարդաբանական նյութերը ուսումնասիրել են լավագույն մասնագետները՝ Ռուզան Մկրտչյանը և Հասմիկ Սիմոնյանը։ ՊՈԱԿ-ի Վերականգնման լաբորատորիայի մասնագետներն էլ առաջիկայում կաշխատեն գտածոների հետ, ինչից հետո դրանք կհամալրեն կազմակերպության ֆոնդերը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան