Պորտուգալիայում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամով վարակման 13 դեպք
Պորտուգալիայի բժիշկները տեղական «Բելենենսեշ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստների շրջանում հայտնաբերել ենկորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով վարակման 13 դեպք: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով պորտուգալական RTP հեռուստաալիքին։
Հաղորդվում է, որ դեպքերը հայտնաբերել են Ռիկարդո Ժորժեի Առողջապահության ազգային ինստիտուտը։
«INSA-ում իրականացված նախնական թեստերը վճռականորեն ցույց են տալիս, որ բոլոր 13 դեպքերը, որոնցում ներգրավված են ֆուտբոլային ակումբի խաղացողները, կապված են անհանգստացնող «Օմիկրոն» շտամի հետ», - ասվում է հաղորդագրությունում։