Տաշքենդում տասը մարդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ հանրակացարանում բռնկված հրդեհից հետո
Տաշքենդի ձեռնարկություններից մեկի հանրակացարանում այսօր տեղի ունեցած գազի բռնկման հետևանքով տուժած 10 մարդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, հայտնել է Ուզբեկստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Ավելի վաղ երկրի ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ նոյեմբերի 29-ին ժամը 05.05-ին (Գրինվիչի ժամանակով 03.05) հրդեհ է բռնկվել Սերգելի թաղամասում գտնվող «Ուզմիլ» ՍՊԸ-ի տարածքում՝ ալյուրի արտադրության համար նախատեսված բանվորների հանրակացարանում։ Շենքում գտնվող 43 հոգուց 18-ը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են շտապ օգնության հանրապետական գիտական կենտրոն։
Զոհերի մասին տեղեկություններ չկան։
«Վերջին տվյալներով՝ բոլոր տուժածները տղամարդիկ են, նրանցից տասը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում»,- ասվում է Առողջապահության նախարարության Telegram ալիքի հաղորդագրության մեջ։
Բաժանմունքից հայտնում են, որ բոլոր հիվանդներին ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան