«Օմիկրոն» շտամ գրանցած երկրներից եկող քաղաքացիների համար Վրաստանը սահմանափակումներ է մտցնում
Կորոնավիրուսի նոր շտամի տարածման բարձր ցուցանիշ գրանցած երկրներից Վրաստան մուտք գործող անձինք պարտավոր են 14 օր մեկուսանալ կարանտինային հատուկ տարածքում, հայտնում է «Ալիք մեդիան»։
Նոյեմբերի 28-ից սկսած ցանկացած անձ, անկախ քաղաքացիությունից, որը վերջին 14 օրվա ընթացքում մեկնել է ստորև նշված երկրներ, Վրաստան մուտք գործելիս պետք է 14 օր մեկուսանա կարանտինային հատուկ տարածքում։ Այդ երկրներն են՝ Հարավային Աֆրիկա, Բոտսվանա, Զիմբաբվե, Նամիբիա, Լեսոտո, Էսվատին (Սվազիլենդ), Մոզամբիկ, Մալավի։
14 օրյա կարանտինի ավարտից հետո մեկուսացված անձինք կանցնեն ՊՇՌ հետազոտություն։
Վրաստանի քաղաքացիների դեպքում կարանտինային հյուրանոցի և ՊՇՌ հետազոտության ծախսերը հոգում է պետությունը, իսկ օտարերկրացիների դեպքում՝ քաղաքացին։
Նշենք, որ նոյեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունում տարածվել է կորոնավիրուսի նոր՝ «Օմիկրոն» շտամը։
Հարակից հրապարակումներ`
- Իտալիայում օմիքրոն շտամով վարակման դեպքերի թիվը հասել է չորսի
- Նիդերլանդներում Օմիկրոնով վարակվել է 13 քաղաքացի
- Պորտուգալիայում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամով վարակման 13 դեպք
- «Օմիկրոն» շտամով պայմանավորված մի շարք երկրներից եկող քաղաքացիների համար սահմանափակումներ կկիրառվեն. Ավանեսյան
- Ինչու է կորոնավիրուսի նոր շտամը կոչվում «օմիկրոն»
- ԱՆ-ն՝ «Օմիկրոն»-ի՝ COVID-19 հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի վերաբերյալ
- Moderna-ն մտադիր է նոր պատվաստանյութ ստեղծել «Օմիկրոն» շտամի համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան